Պատմություն

Ճամբարային օրը՝ թանգարանում

Ճամբարային յոթերորդ օրը սկսվեց  առավոտյան ճամբարային ընդհանուր պարապմունքով, ինչպես նախորդ բոլոր օրերը, որից հետո մենք պատրաստվեցինք այցելելու Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան։ Ժամը 10-ին քաղաքային երթուղայինով շարժվեցինք։ Իսկապես, շատ յուրօրինակ կենտրոն է, շատ հետաքրքիր անցավ մեր օրն այնտեղ, շատ նոր բաներ իմացանք մեր նախնիների մասին, շատ բան սովորեցինք, շատ բան վերցրեցինք, որոնք երբեք չեն ջնջվի մեր հիշողությունից։

Ինձ ամենից շատ դուր եկավ հավերժության նշանի պատկերը փայտե իրերի վրա։ Հետաքրքիր էր նաև արծաթյա զարդերի և կենցաղային իրերի բաժինը, պակաս հետաքրքիր չէր նաև գորգերի սրահը, որտեղ ամփոփված էին հայկական գորգերի գլուխգործոցները։Թանգարանային հետաքրքիր Էքսկուրսիան ավարտելուց հետո վերադարձանք դպրոց, որով էլ ավարտվեց մեր ճամբարային հերթական օրը։

Оставьте комментарий