Գրականություն

Պատմվածքների վերլուծություն․Վանո Սիրադեղյան

<<Սիրելու տարիք>>

<<Սիրելու տարիքը>> պատմվածքը մի կռվարար տղայի մասին է,ով հաճախ կռիվներ էր անում։Նա երբեք առաջինը առաջին հարվածը չէր կատարում։ Նա չէր կարողանում ձեռք բարձրացնել մարդու վրա նայելով իր աչքերի մեջ։Իր կյանքը էլ առաջվանը չի լինի․․․հանուն իր սիրած էակի նա որոշում է փոխվել, ավելի ուժեղանալ։Նա քրտնաջան աշխատում էր և իր մոտիվացիան այն էր, որ այլևս իր արժանապատվությունը միայն իրեն չի պատկանում։

Կա մի արտահայտություն «Սերը տարիք չի հարցնում»։Համամիտ եմ այդ արտահայտության հետ սակաայն իմ կարծիքով ավելի ցանկալի է, որ գիտակից տարիքում հարաբերություներ ստեղծելն ավելի ճիշտ որոշում է։Իմ կարծիքով սերը դա կախվածություն զգացողություն է։Կոպիտ ասած կապվածություն մեկ մարդուց ում առաջին տեղ ես դնում,ապրում իրենով։

Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ 

<<Գառ-ախպերիկ>>

 «Գառ-ախպերիկ» ստեղծագործության մեջ,ներկայացվում է գառնուկի կյանքը, որը ավարտվեց ողբերգությամբ մարդկանց սխալների պատճառով։Պատմվածքում ընտանիքը կորցրել էր երեխային և ըստ հորեղբոր խորհրդի որոշում են գառ ձեռք բերել։Սկզբում նրանք դեմ էին այդ գաղափարին ,բայց հետո մտափոխվեցին։ Գառնուկը այնքան սիրվեց ընտանիքի կողմից, որ անգամ փոքրիկ տղան նրան կոչում էր «ախպերիկ» ։ Ընտանիքը որոշում է կատարում, որ պետք է գառնուկին ընտելացնել մյուս գառների հետ կարծելով որ ինքնուրյուն կստացվի իր մոտ․․․․բայց ավարտվեց ամեն ինչ ողբերգությունով։Հասարակությունը, որոնք կենդանիներին պահում են ու նրանց սովորեցնում ապրել, այսինքն կարելի է կենդանիներին պահել մարդկանց մոտ, և միևնույն ժամանակ նրանց չեն սովորեցնում մարդկանց, ու երբ նրանց բաց են թողնում, նրանք ապրում այնպես, ինչպես վայրի կենդանիները։Մարդը նույնպես չի կարող ապրել այնտեղ, որտեղ նրան հարազատ ոչինչ չկա, եթե նրան ոչ ոք չօգնի նա կարժանանա գառնուկի ճակատագրին: 

Оставьте комментарий