Գրականություն

Կրթահամալիրի խորհրդանիշները

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676թ․ 17-ին և մահացել 1749թ 27-ին։Նա ծնվել է Սեբաստիա քաղաքում և ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։Նա բացի այն,որ եղել է գիտնական,մշակութային և եկեղեցական գործիչ նա Մխիթարյան Միաբանության հիմնադիրն է։

Սովորել է Սեբաստիա Սուրբ Նշան վանքում,այնտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։Նա վաղ տարիքից մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն ՝ հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար։

1692թ․-ին նա մեկնել է Սուրբ Էջմիածին,ապա ՝Սևանի կղզի,այնտեղ նրան հայտնվել է Սուրբ Աստվածամոր տեսիլքը։Որի ամրապնդման տակ նա կատարել է միաբանության հիմնելու որոշումը։

1703թ-ին Վենետիկում ստանալով Պապի աջակցությունը, հիմնել է Սուրբ Աբբայի միաբանությունը, իսկ <<Մխիթարյան>> անվանումը ստացել է 1749թ-ին Սեբաստացու մահից հետո։

Մխիթարյան միաբանության զինանշանը

Զինանշանի մեջտեղի մասում կա խաչ,որի չորս կողմերում գրված ոն տառեր ,որոնք բացելու դեպքում կստացվի ՝Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան։Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք բնորոշ են առաքյալի կյանքին` կրակ, զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք:Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և, երբ պահանջվում է հնազանդվել, իրականացնում է իր առաքելությունը՝ քարոզելով Հիսուսի ավետարանը:

Միաբանության 200-ամյակին նվիրված թողարկվեց հուշամեդալը։

Մխիթար Աբբահոր Երանացման և Սրբադասման դատի արարողություն

2020-ի Սեպտեմբերի 7-ին Վենետիկում տեղի է ունեցել Մխիթար Սեբաստացու սրբադասման ծեսը Վենետիկի պատրիարք ՝Ֆռանչեսկոի գլխավորությամբ եկեղեցի համար սրբադասումն խիստ պատասխանատու քայլ է, քանի որ մահկանացուն զրկվում է իր մասին հետ մահու աղոտքից։Եկեղեցին դադարում է աղոթել մարդու համար և սկսում է աղոթել մեկին ով համարվում է միջնորդ Աստծու առաջ։Մխիթար Սեբաստացու երանացման դատը տեղի է ունեցել Սուրբ Մարտինոս եկեղեցում։ Մխիթար Սեբաստացու դատից հետո գրասենյակը տարածել է աղոթք։Մխիթար Սեբաստացին իր անձնական օրինակով եղել է և մնում է քրիստոնեական կյանքի չափանիշ,խոնարհության և իմաստության խորհրդանիշ։

Տեսահոլովակ՝ Մխիթարյան Միաբանության մասին

Կրթահամալիրի խորհրդանիշները: Один комментарий

Оставьте комментарий